Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հայ քաղաքական միտքը նմանվում է «կոստան-նստան»-ի»

«Հայ քաղաքական միտքը նմանվում է «կոստան-նստան»-ի»
06.04.2014 | 23:18

Այսօր «Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկմանն էին ներկայացել հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, որոնց մտահոգում են Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը անդրադարձավ վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և նշեց, որ Հայաստանը, հայությունն այդ գործընթացներում չեն երևում, լսվում են միայն առանձին անհատների ձայներ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ այն մարդիկ, ովքեր ունեն եվրաինտեգրման մասին հստակ դիրքորոշում, պետք է կարողանան ձևակերպել միասնական օրակարգ:
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ տեղեկատվական դաշտում պետք է ստեղծել հակակշիռներ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հիշեց 1989թ. ապրիլի 8-ին կայացած մի հավաք, երբ կազմակերպվեց դիմադրություն: Նա նշեց, որ ինքը խորը հիասթափություն է ապրում, երբ տեսնում է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները: Ավետիք Իշխանյանն ասաց, որ իր համար առաջնային խնդիրը ոչ թե Հայաստանի եվրաինտեգրումն է, այլ՝ Մաքսային միություն չմտնելը: Իսկ հայ քաղաքական միտքը նա համեմատեց «կոստան-նստան»-ի հետ: Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն անցած քսաներեք տարիների ընթացքում անկախության գաղափարը չներարկեցին ժողովրդի մեջ, այլ՝ իշխանությունը պահելու համար երկիրն հասցրեցին այսօրվա վիճակին: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՌԴ իշխանություններին Զորի Բալայանի ուղղած նամակից հետո անկախ պետության մեջ չեղավ ընդվզում, չգտնվեցին մտավորականներ, որոնք ըմբոստանային:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատեց, որ իշխանության և ընդդիմության պայքարն ընթանում է հանուն Մաքսային միության, և չկա դիսկուրս: Նա մտավախություն հայտնեց, որ վաղը կարող է Ռուսաստանը, որն այսօր նմանվում է ռուսական ռուլետկա խաղացողի, կործանվել, իսկ մենք կհայտնվենք նրա փլատակների տակ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ