Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը կմնա ԵԽԽՎ-ում

Ռուսաստանը կմնա ԵԽԽՎ-ում
10.04.2014 | 13:32

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել, որտեղ նշվում է, որ Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն հակասում է ՈՒկրաինայի Սահմանադրությանը։

Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը դատապարտել է բանաձևը՝ հայտարարելով, որ այն Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չի ունենա։ Փաստորեն ԵԽԽՎ-ն չի ընդունել Մերձբալթյան երկրների առաջարկը՝ Ռուսաստանին ճանաչել ագրեսոր և հեռացնել ԵԽԽՎ-ից: Էստոնիայի պատվիրակության ղեկավար Լիզա Պակոստան ամենակտրուկ հայտարարություններից մեկն է արել: «Եվրոպայի խորհուրդը հիմնվում է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վրա, այդ պատճառով՝ ագրեսորը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, ուկրաինական իրադարձությունների համապատկերում, այս կազմակերպությունում այլևս տեղ չունի»,- հայտարարել է նա: Պակոստային աջակցել է ընդդիմադիր Կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչ Մայլիս Ռեպսը: Նրա հակառուսական ելույթը քննադատել է Մոլդովայի ներկայացուցիչը: Իվերջո՝ ԵԽԽՎ-ն մերժել է ՌԴ-ին ԵԽԽՎ-ից հեռացնելու մերձբալթյան պատգամավորների առաջարկը:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ