Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կյանքից հեռացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Կյանքից հեռացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը
18.04.2014 | 00:46

Երեկ, 87 տարեկան հասակում, կյանքից հեռացել է կոլումբիացի հայտնի արձակագիր, «մոգական ռեալիզմի» վարպետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Մարկեսը ծնվել է Կոլումբիայի հյուսիսում գտնվող Արակատակա քաղաքում, 1927թ. մարտի 6-ին: 1946թ. նա ընդունվել է Բոգոտի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, բայց այն թողել է 1950 թ.՝ որոշելով իրեն նվիրել լրագրությանն ու գրականությանը:
1950-ականների կեսերին, որպես թղթակից, նա մեկնել է Եվրոպա և ԱՄՆ, 1957թ. եղել է Մոսկվայում, մասնակցել ուսանողության և երիտասարդության փառատոնին ու գրել իր նշանավոր էսսեն՝ «ԽՍՀՄ. 22400000 քառակուսի կիլոմետր՝ առանց կոկա-կոլայի եզակի գովազդի»: Մարկեսի հայտնի գործերից են՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Նահապետի աշունը», «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»: Գրողին, սակայն, համաշխարհային փառք է բերել «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967), որը թարգմանվել է 25 լեզուներով և աշխարհում տարածվել 50 միլիոն տպաքանակով:
Մարկեսը հրատարակել է հինգ վեպ, տասնյակ վիպակներ, պատմվածքներ, կինոսցենարներ: 1982թ. Մարկեսը ստացել է Նոբելյան մրցանակ:
Մարկեսի գործերից շատ քչերն են թարգմանված հայերեն, այն էլ՝ ոչ թե բնագրից, այլ՝ ռուսերենից:

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ