Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԱԽ քարտուղարը մեկնել է Մոսկվա

ԱԱԽ քարտուղարը մեկնել է Մոսկվա
22.04.2014 | 12:09

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին, որտեղ նախատեսված է նրա ելույթը: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ