Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հովերը»` Մոսկվայի «Զատիկ» հոգևոր փառատոնում

«Հովերը»` Մոսկվայի «Զատիկ» հոգևոր փառատոնում
15.05.2014 | 16:16

Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնի շրջանակում ավանդաբար կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Ծրագրում ընդգրկվել էին Բախի, Պենդերեցկու, Ռախմանինովի, հայ ժամանակակից կոմպոզիտորներ Պուլենկի, Շչեդրինի, Հալաջյանի, Ավանեսովի հոգևոր ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական ժողովրդական երգի կատարումներ՝ Ջ. Գյոզալյանի մշակմամբ: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել հատվածները կոմիտասյան «Պատարագ»-ից, հոգևոր և աշխարհիկ շարքերը:
«Զատիկ» XIII հոգևոր փառատոնը (գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիև) ընդգրկել է Ռուսաստանի Դաշնության շուրջ 40 քաղաք: Անցկացվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2705

Մեկնաբանություններ