Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սերժ Սարգսյանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու հանձառությունը

Սերժ Սարգսյանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու հանձառությունը
12.06.2014 | 11:59

Վիեննայում Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերն առանձնազրույց են ունեցել, ապա սկսվել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր:
Երկու երկրների նախագահները ստորագրել են ԱՀ-ի և ՀՀ-ի միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:
Այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև, և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:
Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ