Երբ թշնամին պաշարում է ամրոցը, պաշարվածները բազմապատկում են իրենց ուժերն ու դիմադրությունը, որպեսզի թշնամուն չհաջողվի ամենափոքր ճեղք անգամ անել պարսպի վրա, և դրա համար աշտարակներին կանգնած նետաձիգ զինվորները գիշեր ու զօր հսկում են հակառակորդի զինվորներին՝ պարսպին մոտ չթողնելու համար...
Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել...