Այդպես էլ պիտի լիներ, որովհետև հնարավոր չէ, որ Չինաստանի անմիջական ազդեցության տակ գտնվող Պակիստանում ԱՄՆ-ը ընդհանուր հայտարարի գար Իրանի հետ, այն էլ Թրամփի՝ մայիսին Չինաստան կատարելիք այցից առաջ:
Բանակցությունները չի կարելի համարել ձախողված. կփոխվի հանդիպման վայրը: Շատ հավանական է, որ բանակցությունների երկրորդ ռաունդը լինի Բաքվում:
Այն, որ «իրանական թնջուկը» ռազմական լուծում չունի, ակներև է: Որովհետև ռազմական էսկալացիան Ծոցի երկրներին (բացառությամբ Օմանի) սպառնում է հետ գնալ իրենց պապերի ժամանակները՝ շքեղ ավտոմեքենաների փոխարեն նորից նստելով ուղտերին:
Այս հարցում ամեն ինչ հստակ կդառնա՝ կախված նրանից, թե ՈԻկրաինան տասն օրվա ընթացքում կհարվածի՞ Կասպից ծովի ռուսական նավատորմիղին, թե՞ ոչ։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ