ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Լսիր իմ պատասխանը

Լսիր իմ պատասխանը
18.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 19
- Տե’ր, լսիր մեր աղոթքը, և մեր աղաղակը
թող հասնի Քեզ։
- Մարդու հոգու աղաղակը երբեք անլսելի չի մնում: Ոչ թե Աստված չի լսում, այլ մարդն է, որ չի լսում պատասխանը:
Ինչպես մեքենայի տարբեր մասերն են պատրաստված այնպես, որ մեկը մյուսին ճշտորեն համապատասխանելով` ներդաշնակ գործելու հնարավորություն են տալիս մեքենային. այդօրինակ հարաբերության մեջ է նաև մարդկային սրտի աղաղակը և Աստծո պատասխանը:
Սակայն մարդն իր աղաղակը կամ խնդրանքը նկատում է իբրև մի առանձին բան, որ կարող է լսվել կամ չլսվել` կախված Աստծո հաճությունից, առանց իմանալու, որ պատսխանն էլ այնտեղ է ի սկզբանե և սպասում է խնդրողին:
Եվ մարդու անուշադիր լինելը կամ թերի ունկնդրումն է պատճառը, որ չի լսում պատասխանը և հետևաբար զրկված է մնում օգնությունից ու փրկությունից:
Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ