Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

ՈՒկրաինայի դժբախությունը հերթական օրինակն է

ՈՒկրաինայի դժբախությունը հերթական օրինակն է
23.04.2022 | 09:43

«Ազովստալում» շրջափակված զինվորականների կանայք դիմել են Զելենսկուն՝ թեկուզ «երրորդ ուժի» միջամտությամբ փրկելու իրենց ամուսիններին: Որովհետև պաշարվածների վիճակն օրհասական է՝ դեղամիջոցներ չկան, սնունդը սակավ է, վիրակապերի փոխարեն սկոտչ են փաթաթում վերքերին:

ՈՒկրաինայի դժբախությունը հերթական օրինակն է, թե ոնց, արևմտյան կտերը կերած հավ ղեկավարի պատճառով, կարելի է ջախջախել ու կործանել սեփական երկիրը: Այսօր էլ ԱՄՆ-ը խոստացել է օգնել Վրաստանին՝ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում: Տեղին կլիներ հավելել՝ մինչև վերջին վրացին: Թեթևակի հույս ունեմ, որ գոնե Վրաստանը չի մոռացել 2008-ի դառը դասերը, ու այսքան կարճ ժամանակում երկրորդ անգամ նույն փոցխին չի կանգնի: Անասելի տխուր-տխուր ժամանակներ են:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 11329

Մեկնաբանություններ