«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Ցինիզմի, անամոթության, օրենքը տրորելու ժամանակներում ենք ապրում

Ցինիզմի, անամոթության, օրենքը տրորելու ժամանակներում ենք ապրում
01.02.2026 | 13:00

Երբ դատարանը վարույթ ընդունեց Մասյացոտնի թեմի առաջնորդ, կարգալույծ արված տիրադավ եպիսկոպոս Գևորգ Սարոյանի դիմումը, շատերը զայրացան ու զարմացան, որովհետեւ ակնհայտ էր, որ սա ոչ վարչական, ոչ աշխատանքային, ոչ էլ քաղաքացիական վեճ չէ և նման վարույթն ինքնին Սահմանադրության խախտում է` եկեղեցու և պետության տարանջատման դրույթի կոպիտ ոտնահարում:

Բայց դատարանը միայն Գևորգ Սարոյանի հայցը վարույթ ընդունելով չբավարարվեց` նաև հայցի ապահովման միջոց կիրառեց, պարտադրելով Վեհափառին` վերականգնել նրա կարգավիճակը թեմի առաջնորդի պաշտոնին: Կարծես Գևորգ Սարոյանը մի նախարարությունում վարչության պետ էր աշխատում, ում անարդարացիորեն ազատել էին աշխատանքից` Աշխատանքային օրենսդրության խախտմամբ, դատարանն էլ արդարություն էր վերականգնում:

Մարդիկ սկսեցին բացատրել, որ սա աբսուրդ է, պետական օրենքների, հոգևոր աշխարհի օրենքների, Սահմանադրության անթույլատրելի խախտում: Օրինակներ էին բերում, որ չի կարող ՀՀ դատարանը նման որոշումներ կայացնել Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումների մասով, դա նույնն է, որ վաղը Ֆրանսիայում կամ Ավստրալիայում ՀԱԵ թեմի առաջնորդին Վեհափառը հեռացնի պաշտոնից` Հայաստանի դատարանը նրան վերականգնելու որոշում կայացնի և այլն: Ձայն բարբառո հանապատի:

Բայց ամենաուշագրավն այն է, որ դատարաններն ու քննչականները որոշել են այս «ձեռքբերումների» վրա էլ կանգ չառնել:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդման հիման վրա Փաշինյանի ձեռքի խաղալիքը դարձած Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել կաթողիկոսի դեմ` դատարանի որոշումը չկատարելու համար: Արգիշտի Քարամյանը լիներ` էլի կհասկանայինք` հայր-որդի հարաբերություններ կան...

Բայց այս որոշումը դուրս է օրենքի, օրինականության, անգամ ողջամտության բոլոր սահմաններից: Նշանակում է, որ ոչ միայն ադեկվատության դաշտը լքած «առաջնորդին» լսելի չեն այլևս որևէ տրամաբանական փաստարկ ու առարկություն, այլ իրավապահ կառույցներն ու դատական իշխանությունն էլ «նռնակը ձեռքներին կապիկների» են վերածվել և հայտնի չէ, թե այդ նռնակը որտեղ, ում ուղղությամբ կպայթի: Իսկ երկիրն ուղղակի գժանոցի են վերածել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 231

Մեկնաբանություններ