Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Տարածաշրջանը վառոդի տակառի վրա է, իսկ Հայաստանում շարունակվում է կրկեսը

Տարածաշրջանը վառոդի տակառի վրա է, իսկ Հայաստանում շարունակվում է կրկեսը
27.02.2026 | 16:42

ԱՄՆ-ը Իսրայելից դուրս է բերում իր դիվանագիտական կորպուսի զգալի մասը և իր քաղաքացիներին կոչ է անում լքել այդ երկիրը:

Պակիստանի ու Աֆղանստանի միջև ակտիվ ռազմական բախումներ են սկսվել:

Պակիստանը Աֆղանստանին մեղադրում է Հնդկաստանի պրոքսի լինելու մեջ:

Երկու օր առաջ Հնդկաստանի վարչապետ Մոդին Իսրայելում էր, որտեղ արժանացավ Նաթանյահուի ջերմ ընդունելությանը:

Նաթանյահուին անհրաժեշտ է Հնդկաստանի աջակցությունը, չնայած Հնդկաստանը Իրանի հետ բավականին խորը հարաբերություններ ունի:

Իրան-ԱՄՆ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս:

ԱՄՆ-ը Սիրիայից և տարածաշրջանի այլ երկրներից իր զինվորների թիվը հնարավորինս կրճատում է:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ահռելի կուտակումները Պարսից ծոցի մերձակա հատվածում աննախադեպ է: Նման մասշտաբի կուտակումներ եղել են միայն 2003 թվականին Իրաք ներխուժումից առաջ:

Ամերիկյան բոլոր լայնածավալ ռազմական գործողությունները, նաև վերջերս Վենեսուելա ներխուժումը, հիմնականում կատարվել են շաբաթ-կիրակի օրերին, երբ բորսաները փակ են, և կտրուկ տատանումներ չեն լինի:

Հայաստանում կրկեսը շարունակվում է, հանդիսատեսը զվարճանում է, չպատկերացնելով, որ դերասանները զուտ իրենց գլխի ճարն են տեսնում, քանզի տիրապետում են ավելի շատ տեղեկությունների: Պետք է պատրաստ լինեն ֆորսմաժորին, հարկ եղած դեպքում էվակուցավեն:

Կիկոսի ողբը դադարեցրեք:

Արա Արայան

Դիտվել է՝ 4640

Մեկնաբանություններ