Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Նոյեմբերի 9. սգից դեպի ազգային սթափություն

Նոյեմբերի 9. սգից դեպի ազգային սթափություն
09.11.2026 | 11:09

6 տարի առաջ այս օրը մեր պարանոցին կախվեց մի խարան, որի ծանրությունը կրում ենք մինչև օրս։ Որպես ռազմական ճանապարհ անցած մարդ և քաղաքական գործիչ՝ ես սովոր եմ նայել ճշմարտության աչքերին, այլ ոչ թե թաքնվել հավերժական սգի հետևում․ այսօր մեր խնդիրը ոչ թե լացն է, այլ համազգային սթափությունը։ Խոնարհում և պատիվ բորոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր հողի ու ինքնության։
Դիմում եմ ձեզ՝ հայրենիքի համար ամենաթանկը՝ զավակ, ամուսին ու ծնող տված մայրերին ու հայրեր․ ձեր ցավը մեր պետության ողնաշարն է։
Դիմում եմ ձեզ՝ հիասթափված ու հոգնած հայրենակիցներ, մտահոգ քաղաքացիներ և հանրային գործիչներ․ հուսահատությունը հավատի պակաս է, իսկ հուսահատության տրվելը՝ շքեղություն, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող։
Դիմում եմ իրավապահ համակարգի սպաներին ու շարքայիններին, զիվորականներին, ռազմական ճանապարհ անցած իմ մարտական և ուսանողական ընկերներին․ դուք երդվել եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, ձեր երդումը հավերժ է և պատկանում է միայն Հայրենիքին։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉՈՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ

Մինչ հանրությանը շեղում են կեղծ օրակարգով, կատարվում է պետության վերջնական կազմաքանդում երկու ուղղությամբ․
1. Արտաքին թակարդ․ Այսպես կոչված «TRIPP» ծրագիրը և տարածաշրջանային միջանցքային նախագիծը տնտեսական հրաշք չէն։ Դրանք գերտերությունների աշխարհաքաղաքական առևտրի գործիքներն են, որոնց նպատակն է Հայստանը վերածել հակաիրանական ռազմական հարթակի և տարածաշրջանային բախումների կենտրոնի։ Օտարի խաղերը մեր տարածք բերելը երկիրը տանում է ոչ թե դեպի «խաղաղություն», այլ մեծ պատերազմի ավերիչ թատերաբեմ։
2. Ներքին Կապիտուլյացիա․ Արտաքին պարտադրանքով Սահմանադրությունն ու Անկախության Հռչակագիրը փոխելու փորձը պարզապես օրենքի փոփոխություն չեն։ Դա պետության իրավական հիմքերի հոշոտումն է և սեփական սուբեկտայնության կամավոր հանձնումը։
3. Տեխնոլոգիական և էներգետիկ կոլապս․ Պետության անվտանգությունը միայն խրամատը չէ։ Դա մեր էներգետիկ անկախությունն է, մեր ատոմակայանն ու ռազմական օբյեկտները։ Երբ երկրի ողնաշար հանդիսացող ոլորտներից դուրս են մղվում պրոֆեսիոնալները, տեխնոկրատներն ու ինժիներները, պետությունը զրկվում է դիմադրողականությունից։

Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆ ԵԼՔԸ

Մենք պարտավոր ենք դադարեցնել միակողմանի, անհամաչափ զիջումների այս ընթացքը, որը միայն նոր «նոյեմբերի 9-եր» է ծնում։ Իրավիճակից դուրս գալու ուղին պահանջում է չոր հաշվարկ, կամք և պետկան մտածելակերպ․
• Պետական կենտրոնամետություն (Realpolitik). Հայաստանը պետք է դուրս գա արտաքին կուրորեն ընտրվող բևեռացումներից և կեղծ «արևմտամետ-արևելամետ» անդունդից, որը միայն պառակտում է մեզ։ Մեր միակ կողմնորոշումը Հայաստանի պետական շահն է։
• Անվտանգային իրական առանցք․ Իրանի հետ անվտանգային և տնտեսական կապերի առավելագույն խորացումը և մեր տարածաշրջանի առանցքային ուժերի հետ պրագմատիկ, պայմանագրային հարաբերությունների վերականգնումը մեր անվտանգության հիմնասյուներն են։ Հայաստանը երբեք չի դառնալու հարվածի կամ հետախուզական գոտի Իրանի դեմ։
• Իրավական արգելք․ Սահմանադրության և Անկախության Հռչակագրի փոփոխման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես պետական դավաճանություն և կանխվի հանրային բոլոր միջոցներով։
• Տեխնոկրատների վերադարձ․ Պետական կառավարումը պետք է հենվի ոչ թե քաղաքական հռետորների, այլ ոլորտային պրոֆեսիոնալների, գիտնականների ու զինվորակնների վրա, ովքեր գիտեն՝ ինչպես կառուցել հզոր ու ինքնաբավ համակար։

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Այս պատասխանատու պահին Հայաստանին պետք չեն նոր պառակտումներ կամ ամբիցիաների բախում։ Մեզ պետք է ազգային, զինվորական, տեխնոկրատական և մտավորական էլիտայի իրական, գաղափարական համախմբում՝ անվտանգային նոր հայեցակարգի շուրջ։
Կոչ եմ անում Հայ ժողովրդին՝ դուրս գալ «սև ու սպիտակ» կեղծ պառակտումներից։ Նոյեմբերի 9-ը մեզ համար պետք է դադարի լինել հավերժական սգի օր։ Այսօրվանից այն պետք է դառնա ազգային սթափության, սեփական կարմիր գծերի հստակեցման և Ուժի վերականգման օր։
Մենք ունենք միտք, ունենք ծրագիր և ունենք կամք՝ տեր կանգնելու մեր Հայրենիքին։

Գևորգ Գևորգյան

«Հայ Ազգային Ճակատ» կազմակերպության ղեկավար, ռազմական-քաղաքական գործիչ
Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ