Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.07.2013 | 00:05

Ողբացե՛ք, Կոտորվածների թաղամասի բնակիչնե՛ր, քանի որ այդ ամբողջ ժողովուրդը նմանվեց քանանացիներին, բնաջնջվեցին բոլորը, ովքեր հպարտացել էին արծաթով։ Այն օրը ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և կպատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված իրերը, և որոնք ասում էին իրենց սրտում. «Տերը ոչ բարի գործ է անում և ոչ չար»։ Կխլվի նրանց զորությունը, և նրանց տունը ավերակ կդառնա. տներ կշինեն, բայց չեն բնակվի դրանց մեջ, այգիներ կտնկեն, բայց չեն խմի դրանց գինին։


Սոփոնիայի մարգարեությունը 1. 11-13

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ