Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

Մեզ պետք են Տերեր ու տեր կանգնողներ, ոչ թե քաղաքական խրտվիլակներ

Մեզ պետք են Տերեր ու տեր կանգնողներ, ոչ թե քաղաքական խրտվիլակներ
27.02.2026 | 12:50

Դուք պատրաստ եք այս երկիրը հրդեհել, մենակ թե էդ հրդեհի վրա ձեր ձեռքերը տաքացնեք։

Դուք գոնե տեսնո՞ւմ եք ձեզ կողքից։ Ձեր անտեր կուսակցական շահն ու «աթոռի կռիվը» այնքան է կուրացրել ձեզ, որ Հայրենիքը դարձրել եք «նարդու զառեր»` ու աջ և ձախ շպրտում եք ձեր կեղտոտ խաղերում։

Դուք, երբ նույնիսկ հոգու խորքում իմանաք՝ դիմացինը ճիշտ է, իմանաք, որ նրա ասածը կամ արածը այս պահին պետք է մեր երկրին, չեք բարձրաձայնի, չեք համաձայնվի, որովհետև՝ ձեր ամբոխի պրինցիպներն ու կարգախոսները թույլ չի տալիս համաձայնվել։ Պիտի հակառակվեք, պիտի թքեք-մրեք, պիտի սևացնեք ու պառակտեք՝ մենակ թե ձեր քաղաքական «հեղինակությունը» չտուժի, մենակ թե հանկարծ չթվա, թե տեղի տվեցիք: Ձեր լեզվով ասած` «հո տա՞կ չեմ մնա»։

ՈՒ սա վերաբերում է բոլորին, անխտիր բոլոր նրանց, ովքեր երկիրը բաժանել են «էսինչականների» ու «էնինչականների», «մերոնքականների» ու «իրանցականների»։ Կապ չունի՝ որ բևեռում եք կանգնած, ում դրոշն եք թափահարում, ում եք սապոնում - սապոնվում, կամ ում երգի տակ եք պարում։ Դուք իրար դեմ դուրս գալով՝ երկիրն եք կտոր-կտոր անում, հազար մասի բաժանում։

Դուք Հայրենիքի վերքերի ճեղքերում ձեր աթոռների ոտքերն եք ամրացնում։

Ձեզ համար կարևոր չէ՝ երկիրը կշնչի՞, թե՞ կխեղդվի, ձեզ համար կարևոր է՝ ո՞վ կլինի «ղեկին»։ Բայց ախր «այ խելոքներ» էդ ղեկը ու՞մ է պետք, եթե մեքենան դեպի անդունդն է գնում։ Եթե երկիրը չեղավ, ձեր «պաշտոններն» ու «դիրքերը» ո՞ր գրողի ծոցում եք վայելելու։

Հայրենասիրությունը ձեզ համար սարքել եք տոպրակ, քաշել եք գլխներիդ ու դրա տակ թաքցնում եք ձեր անձնական հավակնություններն ու թիմային շահերը։ Դուք պատրաստ եք երկիրը հրդեհել, մենակ թե էդ հրդեհի վրա ձեր ձեռքերը տաքացնեք: Դուք ընդունակ եք դրան։

Զզվելի է... Թափ տվեք ձեզ։ Հայրենիքը կուսակցություն չի, Հայրենիքը սեփականաշնորհված տարածք չի։ Դուք իրար արյուն խմելով, իրար կոկորդ կրծելով, իրար միսը լափելով՝ թշնամու գործն եք հեշտացնում։ Նա նստած հռհռում է ձեր «քաղաքական հասունության» վրա, որովհետև տեսնում է՝ ինչպես եք ներսից քանդում այն, ինչը դրսից քանդելը դժվար էր։

Վերջ տվեք էս կեղտոտ ու ազգակործան խաղերին: Սա կազինո չէ, սա պետություն է։ Եթե մարդը ճիշտ է ասում՝ համաձայնվեք, եթե գործը երկրին օգուտ է՝ թիկունք կանգնեք, անկախ նրանից՝ դա ձեր «թիմակիցն» է, թե «թշնամին»։

Մեզ պետք են Տերեր ու տեր կանգնողներ, ոչ թե քաղաքական խրտվիլակներ, որոնք պատրաստ են Հայրենիքի պատիվը ծախել՝ մի քանի քվեի կամ փափուկ աթոռի համար։

Երկիրը մեկն է, իսկ դուք այն դարձրել եք կռվախնձոր։ Հերիք է, բոլ ա զխկտվեք: ՈՒշքի եկեք, քանի դեռ էդ «խնձորից» միայն կոթն ու կեղևը չի մնացել։

Նավասարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 215

Մեկնաբանություններ