ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Երբ առավոտից երեկո հայհոյում ես, պետք է պատրաստ լինես դրա համար վճարել

Երբ առավոտից երեկո հայհոյում ես, պետք է պատրաստ լինես դրա համար վճարել
05.04.2026 | 12:39

«Սկզբունքային» հակառուսների մի «բանակ» բողոքում է, թե շուտով Ռուսաստանն էլ Հայաստանից իր ապրանքները չի թողնի տանել Ռուսաստան։

ՈՒ նեղսրտել են, թե բա տեսա՞ք, որ թշնամական են տրամադրված։

ՈՒ սկսում ես զարմանալ՝ քո ապրանքները տանես «սաղացնես» ռուսների վրա` ես հո գիտեմ ինչ որակի ապրանքներ են տանում, հետո կանգնես ռուսներին ասես «սպիտակ թուրք», թշնամի ու էլ չգիտեմ ի՞նչ...

Չէ՜, քա՜վ լիցի, ես անգամ միտում չունեմ արդարացնելու Ռուսաստանի վարքագիծը, որովհետև դա իմ երկրի վրա կարող է շատ թանկ նստել, բայց նաև կարծում եմ, որ երբ առավոտից երեկո հայհոյում ես, ապա պետք է պատրաստ լինես դրա համար վճարել. սա վաղուց խաղ չէ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3305

Մեկնաբանություններ