ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Նիկոլական հայաստանի» քարտեզը՝ թխվածքաբլիթ, որը կարելի է ուտել

 «Նիկոլական հայաստանի» քարտեզը՝ թխվածքաբլիթ, որը կարելի է ուտել
11.05.2026 | 15:40

Տեսել եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մարդկանց բաժանում է «հայաստանի» այսօրվա քարտեզի տեսքով թխվածքաբլիթներ։ Մարդիկ, բնականաբար, ուտում են դրանք։ Այսինքն, մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը։

Ես դավադրության տեսությունների կողմնակից չեմ, բայց քանի որ Նիկոլի բոլոր քայլերը սիմվոլիստական են, ապա պատահական չեմ համարում, որ Հայաստանի այսօրվա քարտեզը նրա ձեռքին վերածվում է հեշտ փշրվող, բերանում հալվող ինչ-որ բանի, մի թխվածքաբլիթի, որը կարելի է ուտել։

Ոչինչ պատահական չէ Նիկոլի արարքներում, և մարդկանց ենթագիտակցության մեջ էլ նա փորձում է դնել Հայաստանի տարածքի մասին այդքան անկայուն վերաբերմունքը։ Ուտել Հայաստանը՝ ահա այն արժեքը, որը նա բաժանում է ընտրողներին։ Մինչդեռ մեր երկրի քարտեզը պիտի լինի երկաթե հիմքով, որը երբեք հնարավոր չլինի խեղել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5807

Մեկնաբանություններ