ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Իբր կոտորվել էին զոհվածների հիշատակը հարգելով, հիմա էլ օր են ընտրել

Իբր կոտորվել էին զոհվածների հիշատակը հարգելով, հիմա էլ օր են ընտրել
21.01.2026 | 12:16

Որդու հիշատակը նիկոլի ոտքերի առաջ փռածն ու թուրքերի սիրելի ընկերը քնել-հելել, որոշել են պատերազմներում զոհվածների հիշատակի օր սահմանել: Իբր կոտորվել էին զոհվածների հիշատակը հարգելով, հիմա էլ օր են ընտրել, որ հատուկ էդ օրը գնան, բերանները բաց հռհռան, 2020 թվի դեկտեմբերին ոտատակ տված շիրիմներին ծաղիկ դնեն, բանակը կազմաքանդածներով Վազգենի հիշատակը «հարգեն», թուրքի ոտքերը լիզողներով Անդրանիկի շիրիմին ծաղիկ շպրտեն ու հետ գան:

Գան ու տարվա մեջ մի անգամ պարտքները կատարած համարեն ու թքած, որ մինչ օրս անգամ զոհվածների անունների պատշած ցանկ չկա:

Զոհվածների հիշատակը հարգելու իմիտացիա են ստեղծում զոհվածների ծնողներին պոակի ֆեյքերով ամենավերջին հայհոյանքներ գրողները, զոհվածների ծնողներին բանտ նետողներն ու բերետների միջոցով ձեռուոտ արած քարշ տվողները:

Հիշատակը հարգելու իմիտացիա են ստեղծում 5 տարում այդպես էլ Եռաբլուրը չսարքած, բայց իր ենց համար էլիտար թաղամասերում տներ հետ քցածները:

Եվ վերջապես զոհվածների հիշատակը հարգելու իմիատացիա է ստեղծում մի իշխանություն, որն առաջին դեմքով հայտարարում էր, որ կարող էին այս զոհերը չլինել, պարզապես իրեն հետո դավաճան էին ասելու, դրա համար էսքան զոհ ապահովեց:

Բարի ոչ աշխատանքային օր ձեզ:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ