Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Ճղճղոցը» լռեցրին

«Ճղճղոցը» լռեցրին
10.09.2020 | 22:10

Այն միջոցներով, «սիմվոլներով», որով երկուսուկես տարի առաջ «հեղափոխականները» եկան իշխանության, այսօր հասարակության համար արդեն ատելի են դարձել։ Գյումրեցիները շատ հետաքրքիր ձևով որոշել են ոչնչացնել 2018֊ի ապրիլ֊մայիս ամիսներին քաղաքական զարգացումների ժամանակ հաճախ կիրառվող միջոցներից մեկը։ Հայտնի «վուվուզելը»։ Նրանք ցուցադրաբար կոտրել և դեն են նետել մի քանի վուվուզելներ։ Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանն իր էջում այս տեսանյութն է հրապարակել հետևյալ գրառմամբ. «2018֊ից ոմն «ժողովրդի վարչապետ» երկիր ներմուծեց ճղճղոց, աղմուկ, հայհոյանք գռեհկություն։ Այսօր իմ լավ ընկեր, քանդակագործ Արթուր Գևորգյանի հետ որոշեցինք կոտրել թավշյա վուվուզելը»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 139443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ