Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Անկում` յոթմղոնանոց քայլերով

Անկում` յոթմղոնանոց քայլերով
07.11.2012 | 16:59

Առանց վարանելու, միանգամայն կարելի է պնդել, որ հայկական հեռուստաեթերը վերածվել է իսկական աղբանոցի, ավելին` մշակութային գերեզմանոցի: Եթերից իսպառ բացակայում են ինտելեկտուալ խաղերը, մշակութային որակյալ հաղորդումները, գիտահանրամատչելի ծրագրերը: Փոխարենը, առանց իրար հերթ տալու, մարդկանց նյարդերն ու ուղեղն են սղոցում սերիալները, որոնք, ցավոք, ունեն իրենց բազմաքանակ սպառողները: Իր` աբսուրդի հասնող անորակությամբ «փայլում է» «Արի ամուսնանանք» տրագիկոմեդիան, որի հաղորդավարուհիները, կեղծ ժպիտներով զարդարված, դեմքերին սուտ արիստոկրատ արտահայտություն տալով, սեթևեթելով, անվայել կեցվածքով ծաղրում են մասնակիցներին։ Զարմանում ես, թե ծաղրուծանակի ենթարկվողներն ինչո՞ւ են մասնակցում աբսուրդի այդ թատրոնին։

Սա ուղղակի անթույլատրելի է:
Ժամանակին եթերում փոքրիշատե առանձնանում էին «Արարատ» հեռուստաալիքն իր մշակութային ու ազգային ուղղվածությամբ, մանուկների համար նախատեսված «Հայրենիքը», որոնք, չգիտես ինչու, փակվեցին: Ներկայումս կարծես դրանց դերը որոշակի առումով ստանձնել է «Շողակաթը», որը համեմատաբար լավ որակի եթեր է հեռարձակում: «Շանթի» հաղորդումներից չեմ կարող չառանձնացնել «Մի վնասիրը», հիրավի շատ հաջողված, որակյալ ու օգտակար նախագիծ է:
Ինչևէ: Իրոք, նախանձով եմ հետևում ռուսական «ԽցսՖՑցՐՈ» և արբանյակային որոշ հեռուստաալիքների (NatGeo, Discovery, Viasat History և այլն) և, ցավոք, բոլորովին էլ հույս չունեմ, թե մեր հեռուստաեթերը երբևէ կարող է հասնել դրանց մակարդակին, քանզի այս տեմպերով այն գնում է դեպի կտրուկ անկում:


Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 11576

Մեկնաբանություններ