Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Թեհրանը Մոսկվային առաջարկել է համագործակցել ուրանի մատակարարման ոլորտում

Թեհրանը Մոսկվային առաջարկել է համագործակցել ուրանի մատակարարման ոլորտում
31.05.2015 | 13:30

Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցիչները «Ռոսատոմի» ներկայացուցիչներին հրավիրել են քննարկելու ուրանի մատակարարումների ոլորտում համագործակցության հարցը՝ հաղորդում է РИА Новости-ին, որն էլ մեջբերում է իրանական պատվիրակության ներկայացուցչին: «Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության մեր գործընկերները հանդիպել են մեր ռուսաստանյան գործընկերներին Վիեննայում` բանակցությունների նախորդ փուլում: Նրանք հրավիրել են ռուսական ատոմային գործակալության գործընկերներին Իրան` ապագա համագործակցության մասին հարցերը համակարգելու համար»,- տեղեկացրել է նա:

Դիտվել է՝ 3299

Մեկնաբանություններ