ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պաշտոններ ստանալով՝ «նախկիններին» գերազանցեցին

Պաշտոններ ստանալով՝ «նախկիններին» գերազանցեցին
20.11.2025 | 16:46

Պաշտոնը եղել ու մնում է Հայաստանի ամենալավ բիզնեսը. հենց պաշտոն է ստանում, իսկույն անձի գործարարության, հարստանալու թաքնված տաղանդը բացվում է, արագորեն տներ, բիզնեսներ է ձեռք բերում, բանկային հաշիվները մեծապես ավելացնում։ Նիկոլ Փաշինյանը ու մյուս ՔՊ-ականները նախկինում, երբ իշխանություն չէին, անխնա քննադատում էին Հայաստանի խոշոր պաշտոնյաների կոռումպացվածությունը, սակայն իրենք պաշտոններ ստանալով՝ «նախկիններին» գերազանցեցին այդ առումով։ Նրանք իրենց ուղեղներում հաղթահարեցին աղքատությունը, սակայն Հայաստանը գցեցին աղետալի պատերազմի, պարտության, կապիտուլյացիայի, վարկային մեծ բեռի տակ։ Ու այսքան աղետներից հետո էլ չեն ուզում թողնել իրենց այդքան բարիքներ տվող, այդքան քաղցր, սակայն պետության, երկրի, հանրության համար ձախորդ, վնասաբեր իշխանությունը։ Հայերիս հավաքական մտածողությունն էլ է մեղավոր։ Երբ մեկին մեծ պաշտոն են տալիս, շատ-շատերը նրան շնորհավորում են այդ առթիվ, չմտածելով, որ այդ մարդն իր կրթվածությամբ, խելքով, աշխատանքային փորձով, մարդկային որակներով արժանի չէ այդ պաշտոնին։ Շնորհավորում են, որովհետև ցանկանում են մոտ լինել այդ պաշտոնյային, նրա միջոցով լուծել իրենց հարցերը։ Երբ նույն պաշտոնյային պաշտոնից հեռացնում կամ դատում են, նախկինում ջերմորեն շնորհավորածները մարդուն գոնե կարեկցանքի խոսք չեն ասում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 183

Մեկնաբանություններ