ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը. 2

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը. 2
09.04.2026 | 11:57

Սկիզբը՝ այստեղ

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին

Իսրայելի նենգ վարչապետ, Սատանայի ծնունդ ու ծառա Բենիամին Նաթանյահուն, ըստ էության դեմ լինելով կայացված համաձայնությանը, հայտարարել է, թե իբր աջակցում է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի անհապաղ բացման և ԱՄՆ-ի, Իսրայելի, Մերձավոր Արևելքի երկրների վրա բոլոր հարձակումների դադարեցման պայմանով: Իրանն այս առումով ամբողջությամբ կատարել է իր ստանձնած պարտավորությունները:

Համաձայնագրի առանցքային կետը Հորմուզի նեղուցով նավթատար, հեղուկ գազ տեղափոխող նավերի, բեռնանավերի անվտանգ անցման հարցն էր: Հրադադար հայտարարելուց հետո, «Финансы Mail»-ի տեղեկացմամբ , այսօր առավոտյան Թեհրանի թույլտվությամբ առաջին նավն է անցել Հորմուզով: Խոսքը հունական «NJ Earth» բեռնանավի մասին է: Սակայն, ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված համաձայնությունն Իսրայելը միտումնավոր խախտել է:

Հրադադարի շուրջ պայմանավորվածության դրույթներից մեկը եղել է այն, որ մինչև խաղաղության համաձայնագրի ձևակերպումը, հրադադար պետք է լինի նաև Լիբանանում: Իսրայելական «The Times of Israel» թերթը, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը հանդես է եկել որպես առանցքային միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև, պնդել է, որ ժամանակավոր հրադադար կլինի նաև Լիբանանում:

Նաթանյահուի գրասենյակը, սակայն, X սոցցանցում հայտնել է, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։ Թրամփն այսօր նույնպես, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտարարել է, թե Լիբանանի դեմ Իսրայելի հարվածների դադարեցումը չի ներառվել Իրանի հետ հրադադարի համաձայնագրում՝ շիական «Հըզբոլահ» շարժման պատճառով:

Ինչպես անվտանգության ծառայությունների ներկայացուցչին վկայակոչելով, գրել է«The Times of Israel»-ը, «Հըզբոլահ»-ի դեմ իսրայելական գործողությունների դադարեցման նշաններ չկան: Ավելին. ըստ աղբյուրի, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին, չնայած հրադադարի մասին հայտարարությանը:

Իր օբյեկտներին ու քաղաքներին Իրանի հարվածների դադարեցումից հետո, այլևս հարկադրված չլինելով դրանց մի կերպ դիմակայել և ունենալով ազատված հնարավորություններ ՀՕՊ կործանիչ ինքնաթիռների և հրամանատարական կառավարման առումով, Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, արագորեն օգտվել է այդ հնարավորությունից և, «РИА Новости»-ի փոխանցմամբ , այսօր հայտարարել է Լիբանանում «Հըզբոլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ ընթացիկ հակամարտությունից ի վեր ամենամասշտաբային հարվածների շարքի անցկացման մասին:

«ՑԱՀԱԼ-ն ավարտել է խոշորագույն համակարգված հարվածը, որն ուղղված է «Հըզբոլահ»- ի ավելի քան 100 հրամանատարական կենտրոնների և ռազմական օբյեկտների… Բեյրութում, Բեքաայում և Լիբանանի հարավում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ զինվորականների տվյալների, հարձակումը շարունակվել է 10 րոպե, հարվածներ են հասցվել «Հըզբոլլահ»- ի հետախուզության ու կառավարման կենտրոններին, շարժման կրակային ենթակառուցվածքին, ռազմածովային ուժերին, ինչպես նաև կազմակերպության կազմում «Ռադվան» էլիտար ստորաբաժանման օբյեկտներին: Համաձայն հավելյալ տեղեկությունների, ավիացիան և հրետանին հարվածել են Լիբանանի հարավում գտնվող ավելի քան տասը բնակավայրերի:

Իրանական «Fars» լրատվական գործակալությունն ընդամենը մի քանի ժամ առաջ՝ վկայակոչելով իր աղբյուրներին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Իրանը մտածում է հրադադարի խախտման պատճառով Իսրայելին պատասխան հարվածների մասին: Իրանը դիտարկում է Իսրայելի դեմ պատասխան գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ կապված հրադադարից հետո Լիբանանին հասցված հարվածների հետ:

Ըստ հրապարակման, Թեհրանում ամրապնդվում է այն կարծիքը, որ իսրայելական հարձակումների շարունակությունը, չնայած հայտարարված հրադադարի ռեժիմին, վկայում է այն մասին, որ կամ ԱՄՆ-ը չի կարող վերահսկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, կամ Վաշինգտոնը հրեական պետությանը թույլ է տվել ազատ գործել: Իրանը դիտարկում է Իսրայելի ռազմական օբյեկտների դեմ զսպող գործողություն իրականացնելու հնարավորությունը:

Ավելի վաղ «Կարմիր խաչ»-ի լիբանանյան բաժանմունքի ղեկավար Ջորջ Քեթանեն հայտնել էր, որ Իսրայելը վերջին տարիների ամենազանգվածային հարվածն է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին, որի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել (ընդհանուրը՝ 300-ից ավելի): Բեյրութում հարվածը հասցվել է կենտրոնական խիստ բնակեցված շրջանին, ինչպես նաև հարավային արվարձանին: Newsru.co.il-ի տեղեկացմամբ, Լիբանանի առողջապահության նախարար Ռաքան Նասերեդդինը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Նրա խոսքով՝ շատ մարդիկ մնում են փլվածքների տակ, իսկ հիվանդանոցներն աշխատում են իրենց հնարավորության սահմանին։

«Аргументы и факты»–ի փոխանցմամբ, որը հղում է կատարել իրանական «Mehr» լրատվական գործակալության հաղորդմանը, Իրանի հարավում, Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանում այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են որոտացել արդեն այն բանից հետո, երբ հայտարարվել էր հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին։ Տեղի ունեցածի պատճառները ներկայումս պարզված չեն։

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը, «РИА Новости»–ի փոխանցմամբ, Պակիստանի վարչապետի հետ այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում հրադադարի խախտման մի քանի դեպքերի մասին:

«Նախագահը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտման մի քանի դեպքերը, այդ թվում՝ չորեքշաբթի առավոտյան իրանական Լավան և Սիրրի կղզիների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ Իրանը վճռականորեն կպատասխանի ցանկացած հարձակման»,- Շահբազ Շարիֆի հետ նրա հեռախոսազրույցի մանրամասներն է հայտնել է Պեզեշքիանի մամուլի ծառայությունը:

Այսօր ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին որպես Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդ հանդես եկած պակիստանյան կողմի հետ քննարկել է հրադադարի խախտումները: Ըստ ԶԼՄ-ների, Իսրայելն ամերիկացիների հետ համատեղ հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանին: ԻՀՊԿ-ն հայտնել է Հարավային Ֆարս նահանգում խոցված «Hermes 900» հետախուզական ու հարվածային անօդաչուի մասին։ ТАСС-ի փոխանցմամբ , որը հղում է կատարել «Fars» գործակալությանը, հրադադարի մասին համաձայնագրի խախտման պատճառով, Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետ միաժամանակ, դադարեցվել է Հորմուզի նեղուցով լցանավերի անցումը:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/shorts/qpvL8S7Sv5M

https://www.youtube.com/shorts/cUfPl93Iaw0

Դիտվել է՝ 147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ