Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը

Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը
19.11.2020 | 14:39

Մահացել է Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝տեղեկացրել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Մանվել Գրիգորյանը 64 տարեկան էր։ Նրա փաստաբանները բազմիցս էին հայտարարում, որ գեներալը մի շարք լուրջ հիվանդություններ ունի, շաքարային դիաբետ, նրա վիճակը ծանր է, և բուժման համար անհրաժեշտ է Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա։

Խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ։ Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը մերժվել էր։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել էր, որ դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ, որ Գրիգորյանի վիճակի վատացումն ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ:

Դիտվել է՝ 3094

Մեկնաբանություններ