ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ճանաչողական այց

Ճանաչողական այց
23.06.2023 | 17:09

Այս օրերին «Ռոսատոմի» հրավերով գտնվում եմ Սանկտ Պետերբուրգում` մասնակցելով Լենինգրադյան ԱԷԿ-ում անցկացվող ճանաչողական այցին։

Օբյեկտի ընտրությունը պատահական չէ։ Դա հենց այն այն ատոմային ռեակտորն է (ВВЭР 1200 ՄՎտ), որը ռուսական կողմն առաջարկում է Հայաստանին։

Կայանն ունի անվտանգության բարձր համակարգ, համապատասխանում է էկոլոգիական բոլոր չափորոշիչներին ու, ամենակարևորը, կարող է ստեղծել բոլոր նախադրյալները Հայաստանից էլեկտրաէկերգիայի կայուն արտահանում իրականացնելու համար` դրանից բխող բոլոր գեոտնտեսական ու գեոքաղաքական դիվիդենտներով։

Էներգետիկայում պետք է գերիշխի անվտանգային, այլ ոչ թե սպառողական տրամաբանությունը, որն այդքան համառորեն փորձում են հրամցնել հասարակությանը օրվա իշխանություններն ու դրանց հետ կապակցված

ՀԿ-ները, «փորձագետներն» ու մեդիաները։

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ