ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Իշխանափոխությունը մեր երեխեքի ապագայի ու անվտանգության համար է

Իշխանափոխությունը մեր երեխեքի ապագայի ու անվտանգության համար է
29.08.2023 | 17:06

Հայաստանում և Արցախում իշխանափոխությունը մեր երկրի, մեր երեխեքի ապագայի ու անվտանգության համար է:

Նկարում այսօր առավոտյան Քանաքեռում մեր երթին միացած երեխեքն են: Խաղահրապարակ էին ուզում ունենալ: Անպայման կունենան:

Ի դեպ, այսօր, ժամը 18:00-ից սկսած, կշարունակենք մեր հանդիպումները քանաքեռցիների հետ՝ Ամենափրկիչ Սուրբ Աստվածամայր եկեղեցու մոտից:

Միացի՛ր, որ փոխենք:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4194

Մեկնաբանություններ