ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վրաստանում հետաքրիր զարգացումներ են

Վրաստանում հետաքրիր զարգացումներ են
15.05.2024 | 15:02

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունվեց երրորդ ընթերցմամբ` չնայած Արևմուտքից եկող աննախադեպ ճնշումներին։ Օրենքի ընդունման նախօրեին Վրաստան էր ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը և ցանկություն հայտնել հանդիպելու Բիձինա Իվանիշվիլիի հետ, բայց՝ մերժվել։ Սա նույն Օ՛Բրայենն է, ով մեր արևմտամոլ գիտունիկների վերլուծություններում ներկայացվում էր որպես Բայդենի ադմինիստրացիայի զորեղ խոսափող։ Ավելին,

Օ՛Բրայենի համար Իվանիշվիլիի մերժումն այնքան անսպասելի էր, որ հենց Վրաստանում հրավիրել է մամուլի ասուլիս և սպառնացել երկրի նկատմամբ կիրառել տնտեսական պատժամիջոցներ։

Ի՞նչ է ստացվում. մի կողմից ճչացող փորձ՝ անթաքույց ներազդելու այլ երկրի ներքաղաքական կյանքին, մյուս կողմից` Վրաստանի իշխանությունների ուսուցողական վարքագիծ, ընդգծելու՝ ինչ է ինքնիշխանությունը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ