Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը

ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը
11.09.2026 | 19:33

Նախորդ դարի 90-ականներին Նիդեռլանդներում հանրաճանաչ նկարիչների ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել: Հայաստանի քաղաքացիներից մեկը Երևանում գնել էր Վան Գոգի կովի պատկերով կեղծ նկար և ցանկություն ուներ այն, որպես բնագիր, վաճառել ցուցահանդեսում: Այն ժամանակ մի պետական փորձագիտական կառույց կար, որի մասնագետները փաստաթղթավորված եզրակացություն էին տալիս նկարի բնագիր լինելու վերաբերյալ: Փորձագետներն ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, մի խոսքով` շատ ճանաչված անձինք էին: Վերջիններս քաղաքացուն փաստաթուղթ էին տվել, որ կովի պատկերով Վան Գոգի կեղծ նկարը բնագիր է: Այդ փաստաթուղթն անհրաժեշտ էր ներկայացնել Հայաստանի Մաքսային ծառայությանը: Այնժամանակյա մաքսավորների կազմում զարգացած աշխատակիցներ կային: Նայելով նկարին, նրանցից մեկն ասել էր, որ, թեպետ` Վան Գոգն ունի գյուղական պատկերներով նկարներ, սակայն այդօրինակ կովի պատկերով նկար չունի: Մաքսայինի աշխատակիցը հորդորել էր քաղաքացուն Նիդեռլանդներում խայտառակվելուց զերծ մնալ: Ի պատասխան` քաղաքացին ներկայացրել էր 12 հեղինակավոր անձանց կողմից ստորագրված փաստաթուղթ, ըստ որի, կովի պատկերով նկարը հենց Վան Գոգն է նկարել: Քաղաքացին մեկնեց Նիդեռլանդներ, խայտառակվեց և վերադարձավ:
Այսօր ԵՊՀ ռեկտորի ընտրություններն էին:
Ի՞նչ կարևոր է, թե դրանք իրական չեն, օրենքի պահանջներին չեն համապատասխանում:
Ի՞նչ կարևոր է, թե ռեկտորի լեգիտիմության խնդիր կա:
Ի՞նչ կարևոր է, թե վերջինիս դոկտորական թեզը, գրագողության իմաստով, ողջամիտ կասկած է առաջացնում:
Դա ընդհանրապես կարևոր չէ:
Կարևորը` թվով 20 հոգաբարձու քվեարկել է ռեկտորի թեկնածուի օգտին և ստորագրել քվեարկության արձանագրությունը: Դրանով վերջիններս փաստել են, որ Վան Գոգի կովը, կներեք, ԵՊՀ ռեկտորն իրական է: Եվ թքած Նիդեռլանդների և ողջ աշխարհի վրա: Կարևորը` բուռն ծափարահություններն են:
Դե, ծափ տվեք, արա´:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 3368

Մեկնաբանություններ