Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ողջ կյանքում ոչ մի արժեք չստեղծածները գենետիկ ատելություն ունեն ուժեղ մարդկանց նկատմամբ

Ողջ կյանքում ոչ մի արժեք չստեղծածները գենետիկ ատելություն ունեն ուժեղ մարդկանց նկատմամբ
18.04.2026 | 13:20

Կառավարության նիստն եմ նայում․ 42 րոպե «քննարկվում» էր Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որն իրականում վերածվեց նախընտրական քարոզարշավի հերթական շոուի։

Փաշինյանն այս անգամ «մեծն տնտեսագետի» դիմակով էր, փորձում էր մարդկանց համոզել, թե որքան լավ բան է հարկ վճարելը։ Տարբեր օրինակներ ու զուգահեռներ էր անցկացնում՝ ասելով, որ «մենք չենք սիրում հարկ վճարել, քանի որ դարերով հարկահանները մեզ կեղեքել են․ դարերով ուրիշ կայսրությունների ենք հարկ տվել ու վախեցել, բայց հիմա մեր երկրին պետք է հարկ տանք»։

Ավելին՝ ուղիղ 3 անգամ կրկնեց, թե այդ հարկերից գոյացած գումարները բյուջեով ինչի վրա են ծախսվում՝ ասֆալտի, դպրոցի, հիվանդանոցի, կրթության, ուսուցիչների աշխատավարձերի և այլն։ Այսինքն, «մեծն կոմբինատորը» հերթական անգամ մարդկանց «ծախում» է այն, ինչը պետության բուն պարտականությունն է, և այստեղ իրականում ոչ մի օրիգինալ ու յուրահատուկ բան չկա։

Այս թեմայի հետ կապված՝ փորձեց Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, և թեմային միացավ Հովհաննիսյան Վահեն (ֆինանսների նախարար) ու կրկնեց, թե՝ «քանի որ մինչև 2018-ն էլ են մարդիկ կեղեքվել հարկերով, դրա համար էլ վախենում են»։ Էժան ու փոքրոգության դասական դրսևորում։

Հիմա ամենակարևորը․ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե ձեռքի հետ չասեր, որ «սրանից հետո ով ասում է՝ հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, օդանավակայան կառուցի, ուր գնում է՝ միայն իր կառուցած ճանապարհով գնա»։

Էս մարդիկ գենետիկ ատելություն ունեն հարուստ, առավել ևս՝ ուժեղ մարդկանց նկատմամբ։ Դա լրիվ «արդարացված» է, քանի որ իրենք իրենց ողջ կյանքում ոչ մի արժեք չստեղծած, մարգինալ հոգեբանությամբ ապրածներ են։

Էս նույն տրամաբանությամբ վաղը կարող է հայտարարել՝ ով հաջողակ է, թող իր պետությունն առանձին կառուցի, որովհետև ստեղ խնդիրը ոչ թե հարուստն է, այլ հաջողության նկատմամբ վերաբերմունքը։

Հ.Գ. Թե բա՝ «կարող ա՞ ես ընգեր չունեմ»: Մնում ա ջոգենք՝ էդ ովքե՞ր են:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 172

Մեկնաբանություններ