Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ԱԳՆ-ն էլ դարձրեք ԱԳՄԱՆ, ու «բազարը» կպրծնի

ԱԳՆ-ն էլ դարձրեք ԱԳՄԱՆ, ու «բազարը» կպրծնի
20.08.2026 | 19:28

Բացեմ հապավումները, որ քաղաքականությամբ չզբաղվողներին պարզ լինի, թե ինչ «բազարի» մասին է խոսքը:
ԱԳՆ-ն արտաքին գործերի նախարարությունն է (ճիշտ կլիներ ասել՝ արտաքին գործակալների նախարարություն):
ԱԳՄԱՆ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:
ԱԳՆ դեյուրե ունենք, դեֆակտո՝ չեղածի հաշիվ է:
ԱԳՄԱՆ նոր են ստեղծելու և ճիշտ էլ անելու են: Վերջապես իր անվանը համարժեք մի գործող գերատեսչություն կունենանք: Ութ տարում հազիվ գլխի ընկան, որ արտաքին հարաբերություններ-դիվանագիտություն-բան իրենց խելքի բանը չի, այ, միջազգային առևտուրը՝ լրիվ ուրիշ: Կարևորը՝ ծախու ապրանք լինի, առնող միշտ էլ կգտնվի: Բոլոր ժամանակների ամենապահանջված ապրանքն էլ ո՞րն է՝ իհարկե, հողը, ծախիր ու զարկ տուր միջազգային առևտրին:
Էն «արտաքին գործեր» ավելորդ հավելումն էլ որ հանեն, դիվանագետներին էլ փոխարինեն առևտրային գործակալներով, հա՛մ նախարարության անվանումն ավելի բարեհունչ կլինի, հա՛մ ձևը կհամապատասխանի բովանդակությանը: Հլը ասեք՝ Միջազգային առևտրի նախարարությու՞ն, կրճատ՝ ՄԱ՞Ն: Հնչու՞մ է: Հնչում է: Հիմքում էլ «մանի»-ն է՝ փողը, կապիտալի մշտական աղբյուրը:
Մարքսն իր «Կապիտալ»-ում ձևակերպումը վաղուց է տվել՝ փող-ապրանք-փող: Դրա ասացվածքային ձևափոխումն էլ իսկը պաշտոնյա հայերի «հագով» է. «Թուրքին՝ հող, հային՝ փող»: Բայց մի էական փոփոխություն էլ կա՝ այսօրվա «իրական հայերը» նախկին միամիտը չեն, միջազգային առևտրի գոտի են մտել, արդեն միջազգային չափանիշներով են առաջնորդվում, հողի «բազար» էլ միայն թուրքի հետ չէ, որ պատրաստվում են անել: Ինչպես ասում են՝ փողին մուննաթ: Միջազգային առևտրում կարևորը դիվերսիֆիկացիոն մտածողությունն է, իսկ դրա պակաս «իրական հայաստանում» չկա:
Նույն տրամաբանությամբ մյուս նախարարություններն էլ որ ձևափոխեն, կարճ ժամանակ անց կապրենք բոլորովին այլ իրականությունում: Հետաքրքիր է՝ միջազգային գործընկերները կճանաչե՞ն անճանաչելիորեն փոխված մեր իրականությունը:


Լիլի Մարտոյան
Դիտվել է՝ 6770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ