«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն

Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն
31.08.2026 | 14:33

Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ղրղզստան, ուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նա հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, քանզի շատ խնդիրներ են կուտակված։ Նրանք, ովքեր կարծում են, թե Ռուսաստանը շահագրգռված է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում, սխալվում են։ Նիկոլը 2018-ին իշխանության է եկել Ռուսաստանի իշխանության կամոք, 2021-ին վերընտրվել է Ռուսաստանի մեծ աջակցությամբ։ Հայ-ռուսական հարաբերություններին պետք է ռեստարտ, սակայն դա Փաշինյանի օրոք չի կարող տեղի ունենալ, քանզի Ռուսաստանը նրան չի համարում ընտրված, լեգիտիմ վարչապետ։ Փաշինյանն էլ, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին դեկլարատիվ օրենք ընդունելով, բազում այլ քայլերով՝ բացահայտ հակադրվել է Ռուսաստանին։ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով Պուտինի հետ «առևտուր անելը» պրիմիտիվ խաղ է, որը հազիվ թե արդյունք տա։ Եթե հայկական գյուղմթերքն ու մյուս ապրանքները Ռուսաստան արտահանման արգելքը առաջիկայում չհանվի, կարելի է ասել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումն արդյունավետ չի եղել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8770

Մեկնաբանություններ