Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Բաց նամակ՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին

Բաց նամակ՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին
25.01.2026 | 18:39

Համացանցում լայն արձագանք և ակտիվ հանրային քննարկումներ առաջացրեց Ձեր հարցազրույցը լրագրող Պետրոս Ղազարյանի հետ։ Հատկապես մեծ ուշադրության արժանացան բանակում ծառայությանը վերաբերող հարցադրումները և բանակի շուրջ ծավալված քննարկումները։

Տրամաբանական է ենթադրել, որ բանակին վերաբերող Պետրոս Ղազարյանի հարցադրումները, ըստ էության, կրել են սադրիչ բնույթ՝ նպատակ ունենալով շեղել հանրային ուշադրությունը այս իշխանությունների օրոք բանակում առկա խորքային և համակարգային խնդիրներից կամ դրանք քողարկել։

Այս պնդման վառ ապացույցներից մեկն է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որը իրականացվում է հակասահմանադրական եղանակով՝ գենդերային սկզբունքի խախտմամբ։ Տվյալ խնդրի վերաբերյալ, ինչպես նաև զինծառայողների աշխատանքային իրավունքների ոտնահարման մի շարք այլ հարցերի շուրջ բարձրաձայնում է և հնարավորինս խնդիրների լուծման համար միջոցներ ձեռնարկում մեր նախաձեռնությունը։ Ներկայացված փաստերը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ինչպես նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կողմից արձանագրումները ևս մեկ անգամ փաստում են բարձրաձայնվող հարցերի լրջությունն ու Պետրոս Ղազարյանի վարքագծի խնդրահարույց բնույթը։

Հաշվի առնելով, որ Հայոց բանակը հանդիսանում է մեր պետականության հիմնասյունը, մտահոգիչ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք հայտ են ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, մինչ օրս հանրայնորեն չեն ներկայացրել իրենց հստակ դիրքորոշումն ու տեսլականը բանակի վերականգնման, արդիականացման, ինչպես նաև զինծառայողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության և վերականգնման ուղղությամբ։

Վերոնշյալից ելնելով՝ խնդրում ենք հրապարակայնորեն ներկայացնել Ձեր քաղաքական ուժի տեսլականը մեր կողմից բարձրացված խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև արտահայտել Ձեր դիրքորոշումը նշված խնդիրների նպատակով հնարավոր համագործակցության շուրջ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող

Էդգար Հովհաննիսյան։

25.01.2026 թ.

Դիտվել է՝ 191

Մեկնաբանություններ