ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տարիներ առաջ նման միջադեպից հետո բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի

 Տարիներ առաջ նման միջադեպից հետո բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի
13.08.2023 | 21:02

Պաշարված Արցախին ամեն ինչ ու ամեն բան անհասանելի է արտաքին աշխարհից, բացի՝ օրվա լրահոսից: Լրահոսն էլ հուսադրող չէ, բայց դիմանում ենք:

Հերթական տեղեկությունը, որ երեկ ստացա Մայր Հայաստանից, օրվա ընթացքում նույն զորամասում ժամերի տարբերությամբ արձանագրված մահվան ելքով երկու դեպքերի մասին էր:

Տարիներ առաջ նման միջադեպից հետո իսկույն ևեթ բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի, իսկ դասակի հրամանատարից մինչև միավորման հրամանատար օղակի պատասխանատուները սպասում էին իրենց պատժին ու հավանական պաշտոնազրկմանը:

Այսօր ամեն ինչ այլ է: Այսօր ոչ միայն բոլոր մակարդակներում մոռացվում է երեկվա կատարվածը, այլև շարունակում են անել այն, ինչը բերելու է նոր ու ավելի մեծ կորուստների:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 6251

Մեկնաբանություններ