Ի՞նչ անել, պաշտպանե՞լ Վարդաշենի վթարային շենքի կամ ինքնակամ շինությունների բնակիչներին, որոնց տները քանդում են, իսկ իրենք մնալու են փողոցում, թե՞ նրանց «հրել»...
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մարդիկ լացում են իրենց տների առաջ։ Տանը երեխաներ կան, կրծքի երեխա կա։ Ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ վաղն ուր են գնալու, որովհետև քաղաքապետարանը որոշել է քանդել այդ տները...
Չորս օրից նախագահ Քոչարյանի ծննդյան օրն է:
Երեկ գիշերը նրան 2 ամսով կալանավորելու վճիռ կայացվեց նիկոլի անձնական օգտագործման դատարանում, վճիռ, որը զուրկ է որևէ իրավական հիմքից և բխում է միայն նիկոլի բռնապետական հոգեխանգարմունքից ու թշնամական պետությունների ղեկավարների պատվերից...
Այսօր մեզ փորձում են համոզել, որ Հայաստանում ծնվել է «Չորրորդ Հանրապետություն» ու Նիկոլ Փաշինյանը դա փորձում է անել Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերին պախարակելով, վիրավորելով ու բանտարկելով...
Մի պահ շեղվենք ՀՀ ներքին ալեկոծումներից, բռնություններից ու ճնշումներից, որոնք Փաշինյանի ոչ լեգիտիմ իշխանության օրոք ոչ միայն չեն դադարելու, այլև միայն ուժգնանալու են։ Կենտրոնանանք վճռորոշ՝ աշխարհաքաղաքական խնդիրների վրա...
«Նախկինների» ձերբակալությունները խոսում են այն մասին, որ իշխանությունը շատ ծանր իրավիճակում է: 2018-ին իշխանության բերված խմբի գլխավոր հենարանը հենց «նախկիններն» են...
Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում...
Հոկտեմբերի 29-30-ին Թուրքիայում կկայանա թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Դրա նախաշեմին Անկարան ակտիվացնում է տեղեկատվական գործունեությունը, և «եղբայրության մասին» հռետորաբանության հետևում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում են տնտեսական շահերը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է լոգիստիկան: Թուրքիայի և թուրքական աշխարհի երկրների համար գլխավոր կոմունիկացիոն ռազմավարական ծրագիրը մնում է «Միջին միջանցքը» և դրա մաս կազմող TRIPP-ը...