Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Կեղծում են անգամ այն, ինչ հնարավոր չէ կեղծել, դուք զարմանում եք, թե ոնց են ընտրություն կեղծո՞ւմ

Կեղծում են անգամ այն, ինչ հնարավոր չէ կեղծել, դուք զարմանում եք, թե ոնց են ընտրություն կեղծո՞ւմ
15.06.2026 | 14:53

ՈՒզում եմ հասկանալ մարդկանց զարմանալը:

Մի ամբողջ պատերազմ են բեմադրել, կեղծել, Հայրենիք են գողացել, տուն-տեղ, ճակատագրեր են գողացել ու կեղծել, քովիդի ժամանակ մի հսկայական կեղծ դիմակահանդես են կազմակերպել, պատմությունն են փորձում կեղծել ու գողանալ, իրական մարդկանց՝ իրական զոհերի տվյալներ ու անուններ են կեղծում՝ չհրապարակելով տեղեկությունները, թշնամու հետ պայմանավորվում են ու դրանք չեն հրապարակում, սահմաններ են գծում GPS-ով կամ կեղծ թղթերով, կեղծ ու անիրական թվեր ու հեքիաթներ են պատմում, խելքներին փչածն անում են ու պատասխան չեն տալիս էդ արածի համար:

Ու էսօր մարդիկ զարմանում են դրսնց լկտիության վրա, թե բա՝ ընտրողների ձայներ են գողանում, ընտրություն են կեղծում:

Ընկերներ, սրանք կեղծում են անգամ իրենց ծագումը, իրենց ցեղատեսակն ու պատկանելությունը, սրանք կեղծում են անգամ այն, ինչ հնարավոր չէ կեղծել, դուք զարմանում եք, թե ոնց են ընտրություն կեղծո՞ւմ...

Սրանց հաղթելու համար իրենց գծած խաղի կանոններով չպետք է խաղալ, սրանց հաղթելը խաղի այլ կանոններ է ենթադրում...

Պետք է դուրս գալ այս պարտադրված ցիկլից ու հոգեբանական թակարդներից...

Դուրս եկեք իրենց կողմից պարտադրվող խաղը իրենց օրենքներով խաղալու ձեւաչափից:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 99

Մեկնաբանություններ