Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից
01.07.2025 | 12:19

Երբ 1995թ.-ին Գարեգին Ա Վեհափառը ձեռնադրում էր Վազգեն սարկավագ Գալստանյանին, Սբ. Հոգով առաջնորդվելով, նրան անվանակոչեց Բագրատ՝ 1930-ականների ռեպրեսիաների ժամանակ ՊԱԿ-ի բանտում նահատակված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով։

Այսօր՝ Հայոց նորանկախ Հանրապետության պայմաններում, առաջին անգամ արքեպիսկոպոս են ձերբակալում։

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին խորհրդային բռնապետական իշխանությունը կալանավորեց։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին «հայկական» բռնապետական իշխանությունը կալանավորեց։

Սրան կարծեցին, որ Սրբազանին և մեզ ձերբակալելով, կալանավորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը, որը ո՛չ մենք ենք սկսել, ո՛չ էլ մենք ենք ավարտելու։ Սա հայ ժողովրդի պայքարն է։

Սա հավերժական պայքար է՝ հանուն ճշմարտության և արդարության։

Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ ՀԱՅ ՄԱՐԴ։

Փառք Քեզ Աստված, փառք ՔԵԶ

Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ։

Լիդյա ՄԱՆԹԱՇՅԱՆ

Աբովյան ՔԿՀ, խուց N2

Դիտվել է՝ 4461

Մեկնաբանություններ