Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Քաղաքական զոհաբերությունների պահը

Քաղաքական զոհաբերությունների պահը
30.04.2026 | 16:30

Ընդդիմադիր ուժերի ցանկացած փոխընդառաջ քայլ վստահություն ու հավատ է ներշնչում արժանապատիվ ու ազնիվ ընտրողներին, ուրախացնում է նրանց, խանդավառում: Ընդդիմության միասնական ջանքերը ավելացնում են կողմնակիցների ու համակիրների թիվը, մեծացնում անվիճելիորեն հաղթելու ակնհայտ հնարավորությունը: Եթե հանկարծ ձախողվեն, միակ մեղավորն ու պատասխանատուն լինելու են հենց իրենք՝ ընդդիմադիրները, և կարիք չի լինելու հուսախաբ հանրության առաջ արդարանալու, թե էս չարաբաստիկ իշխանությունը զանցառել է իրեն վերապահված լիազորությունները և «համը հանել է»: Բա չարաբաստիկից ի՞նչ էիք սպասում: Ընդհանրապես, բոլոր իշխանությունները օրինազանցության հակում ունեն, հատկապես, երբ իրենց դիմաց ոչ թե նպատակասլաց գործում, այլ իգավարի աղմկում է թույլ ու պառակտված ընդդիմություն:

Երկրի ու հայության վաղվա համար մտահոգ ընտրողներիս հրատապ սպասելիքն է, որ այս օրերին ընդդիմադիր ուժերը միասնություն ու համախմբվածություն բովանդակող նոր քայլեր անեն, հանդես գան միասնական դիրքորոշումներով՝ հրամայական դարձած իշխանափոխության և Հայաստանի հետագա ընթացքի վերաբերյալ կարևորագույն նախանշումներով: Մի՛ հապաղեք և մի՛ մանևրեք անհարկի ու անհասկանալի հուշագրեր ստորագրեք, միասնական հայտարարություններ արեք ձեր քաղաքական ու ազգային հավաքականության ու երկրի շահերի անվերապահ նվիրվածության վերաբերյալ: Միառժամանակ մի՛ կողմ թողեք ձեր անտեղի հավակնությունները և ապացուցեք, որ, իրոք, ձեր պայքարը հանուն իշխանության չէ, այլ հանուն երկրի ու հայության,- և դրա համար պատրաստ եք նաև քաղաքական զոհաբերությունների: Առանց որոշ զոհաբերությունների մեծ հաղթանակներ չեն լինում:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 6431

Մեկնաբանություններ