Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Գեղեցկություն փնտրիր

Գեղեցկություն փնտրիր
10.03.2026 | 21:59
Մարտի 11

Գեղեցկություն քաղիր ամեն մի ծաղկից, ուրախություն` թռչունների երգից ու ծաղիկների գույներից:
Ներշնչիր գեղեցկությունն օդի ու գույնի: Երբ Ես ցանկացա գեղեցիկ մտածում արտահայտել, սքանչելի ծաղիկը ստեղծեցի: Այս արդեն ասել եմ քեզ, մտածի՛ր:
Երբ Ես ցանկանում եմ ներկայացնել մարդկանց, թե ինչպիսին եմ Ես և ինչպիսին է Իմ Հայրը, աշխատում եմ ստեղծել շատ գեղեցիկ նկարագիր:
Ինչպես որ գեղեցիկ ծաղիկն է Իմ մտածումի պարզ արտահայտությունը, այնպես էլ դուք ընդունեք ձեզ` իբրև արտահայտությունը Իմ հատկությունների. այդ ժամանակ դուք կջանաք արդեն, ձեր կարողության չափով, լավագույն արտահայտությունը լինել ամեն ինչի մեջ. հոգևոր կյանքի, գեղեցկության, մտածումի, ուժի և թե հագնվելու մեջ:
Ըմբոշխնեք, ներս առեք գեղեցկությունը: Երբ ծաղկի կամ ծառի գեղեցկությունը տպավորություն թողնի ձեր հոգու վրա, այդ գեղեցկությունն անմիջապես պատկեր կթողնի այնտեղ, որը այնուհետև, անշուշտ, կարտահայտվի ձեր գործերի մեջ: Իմացեք, որ ոչ երկրային հոգսերը ու ոչ էլ տառապագին մտածումները չկարողացան խանգարել Ինձ` տեսնելու ծաղիկների գեղեցկությունը:
Ձեր շուրջը դարձող այս աշխարհի մեջ գեղեցկությունն ու ուրախությունը միշտ փնտրեք: Երկար նայեք ծաղկին, մինչև որ նրա գեղեցկությունը տեղ գտնի ձեր հոգու մեջ: Այն ձեր կողմից հետ կտրվի աշխարհին ուրախ ժպիտի, բարի խոսքի, ազնիվ մտածումի կամ գեղեցիկ աղոթքի տեսքով:
Հայացքով հետևեք թռչունին: Նրա երգը ընդունեք` իբրև գեղեցիկ պատգամ, առաքված Իմ Հորից: Թող այդ երգը թափանցի մինչև ձեր հոգու խորքը: Այդ նույնպես աշխարհին պիտի վերադարձվի` ասվածի պես: Ժպտացեք, ավելի հաճախ ժպտացեք:
Ավելի շատ սիրեք:
Ես ձեզ հետ եմ:
Ես ձեր Տերն եմ:
Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ