ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Փաշինյան Նիկոլը կրկնօրինակում է ՈՒգո Չավեսի՞ն

Փաշինյան Նիկոլը կրկնօրինակում է ՈՒգո Չավեսի՞ն
07.01.2026 | 11:58

Ի՞նչ են ուզում Փաշինյան Նիկոլն ու կաթողիկոսը:

Իր ասելով, Փաշինյան Նիկոլը ցանկանում է «բարեփոխել» Եկեղեցին: Սակայն, վերջինիս որդեգրած մեթոդներն, ինչպես նաև «բարեփոխմանը» ներգրավված անձանց բնութագրերը, հերքում են բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ նրա պնդումները: Հետևաբար` առաջին իսկ ողջամիտ վարկածն այն է, որ Փաշինյան Նիկոլն ինքնուրույն կամ արտաքին պատվերով կազմաքանդում է Եկեղեցին: Ի դեպ, «կազմաքանդել» ամենևին չի նշանակում վերացնել: Փաշինյան Նիկոլը Եկեղեցին չի վերացնի, այլ կկազմաքանդի նրա հիմքը, կբաժանի մասերի, կփորձի փոխել գաղափարախոսությունը: Ի վերջո, միգուցե Փաշինյան Նիկոլը բավարարվի միայն գործող կաթողիկոսի հեռացմամբ:

Իսկ ինչո՞վ է գործող կաթողիկոսը խանգարում Փաշինյան Նիկոլին: Այլ կերպ ասած` գործող կաթողիկոսի հատկապես ո՞ր գործողություններին է դեմ Փաշինյան Նիկոլը:

Առերևույթ, գործող կաթողիկոսը զբաղվում է բացառապես եկեղեցական գործերով: Այնուամենայնիվ, փաստ է, որ վերջինս Հայաստանից դուրս ազդեցություն ունի, ինչպես նաև մարդկային և ֆինանսական ռեսուրսներ: Բացի դրանից` ապրիորի Եկեղեցին բազմաթիվ արտոնություններ ունի, օրինակ` մաքսային, հարկային և այլ արտոնություններ: Այս իմաստով, մեծ է հավանականությունը, որ Փաշինյան Նիկոլը ցանկանում է օգտվել Եկեղեցու ռեսուրսներից և արտոնություններից, ինչին լրիվ կամ մասամբ դեմ է գործող կաթողիկոսը:

Մոտավորապես նույն իրավիճակն էր տիրում 2000-ականների Վենեսուելայում: Երկրի հեղափոխական նախագահ Ուգո Չավեսը բացահայտ հակամարտության մեջ էր մտել կաթոլիկ եկեղեցու վենեսուելական հիերարխների հետ՝ մեղադրելով նրանց քաղաքական կողմնակալության, իր կառավարությանն ընդդիմանալու, ընդդիմությանը և պահպանողական ուժերին աջակցելու մեջ: Ուգո Չավեսը մասամբ հաջողեց: Հետո եկավ Նիկոլաս Մադուրոն: Այնուհետև` գիտեք, թե ինչ եղավ:

Եթե Փաշինյան Նիկոլը հաջողի, ապա Հայաստանն, ի դեմս Փաշինյան Նիկոլի, կունենա Ուգո Չավես, հեռանկարում` Նիկոլաս Մադուրո իր բոլոր հետևանքներով:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ