Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Քո վիշտը քո մի մասն ա՝ քո էության շարունակությունը

Քո վիշտը քո մի մասն ա՝ քո էության շարունակությունը
07.09.2026 | 16:08

Իմ կյանքի ամենածանր պահերին ես միշտ փախել եմ մարդկանցից։ Եթե կարողանայի անապատում ապրել, էդ պահերին կփախնեի անապատ կամ խուլ անտառ, բայց ես մինչև ուղնուծուծը քաղաքացի եմ, անտառում ոչ սուրճ են ծախում, ոչ էլ հեռախոս ա աշխատում, չեմ դիմանա։

Անտանելի ա, երբ քեզ սկսում են սփոփել։ Նախ՝ դու չես ուզում սփոփվել, քո վիշտը քո մի մասն ա՝ քո էության շարունակությունը, կարծես փորձեն քեզ անդամահատել։ Հետո էլ՝ մեկ ա, բան չի ստացվում, բայց դու անհարմար ես զգում՝ ախր մարդն ուզում ա քեզ օգնել։ Ու էդ նեղ մաջալին սկսում ես սփոփանք խաղալ, որ իրան վատ չզգա։ Փաստորեն՝ դու՛ ես իրան սփոփում։

Իսկ առավել ծանր պահերին երկրից եմ փախել։ Հա՛, օտար երկրում վիշտն ապրելն ավելի հեշտ ա։ Երբ հարազատ վայրում ես, դու ամեն տեղ ես՝ ծանոթ փողոցներում, սրճարաններում, այգիներում... Ամեն տեղ քո մի մասնիկը կա։ Իսկ օտար երկրում ծանոթ վայր չկա, ու դու կամա-ակամա հավաքվում ես ինքդ քո մեջ, դառնում ես ամբողջական դու, ու միասին՝ ինքդ քո հետ, հաղթահարում եք դժվար ժամանակները։

Հետո էլ՝ ախր, ծիտիկներն ամեն տեղ նույնն են։ Նրանց մտքով անգամ չի անցնում քեզ սփոփել, գալիս են, որ դու իրանց մի կտոր հաց տաս։ Բայց իրանց փոքր կտուցներով փշրանք-փշրանք կտցահարում են քո վիշտն ու տանում-խառնում օդին։

Ծիտիկներն իսկական հակադեպրեսանտ են։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9922

Մեկնաբանություններ