Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հոգնություն

Հոգնություն
25.08.2026 | 00:01

Օգոստոսի 25

Ահա փնտրում ենք Քեզ, ինչպես որ Դու մեզ ասացիր:
Քանի որ փնտրում եք, անշուշտ պիտի գտնեք:
Ոչ ոք իզուր չի փնտրել Իմ ներկայությունը:
Ինչպես որ ձեռնունայն չեն մնացել Ինձնից օգնություն խնդրողները:
Կարոտի հնչերանգներ, սեր սրտում. ահա Իմ հոգին այդտեղ է պատրաստ զորացնելու և վերականգնելու ձեր ուժերը: Երբեմն հոգնած, սպառված լինելը բոլորովին էլ չի նշանակում ոգու պակասություն, այլ առաջնորդություն Իմ Հոգու կողմից:
Բազում հրաշալի բաներ այդպես էլ չէին պատահի, եթե Իմ հետևորդների մտավոր ու մարմնական հոգնածությունը եղած չլիներ. այդ հոգնություններն են, որ ձեզ առանձնացնում են հանգստի համար և դադար տալիս` ձեր կողմից անհրաժեշտ համարված գործերին:
Թեպետ Իմ ճանապարհը կարող է նեղ թվալ ձեզ, բայց այն դեպի կյանք է տանում: Անանց Կյանք: Ոտքդ վստահորեն դիր այդ ճանապարհի վրա: Այնքան էլ նեղ չէ այն ճանապարհը, որտեղով Ես էլ կարող եմ քեզ հետ քայլել:
Նման մի ուղեկից ունենալով` դու քեզ բնավ մենակ չես զգա: Անսահման բարի, անսահման զորավոր մի ընկեր քեզ հետ պիտի քայլի այդ ճանապարհին
Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ