Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ի գիտություն բոլոր անտեղյակների

Ի գիտություն բոլոր անտեղյակների
30.08.2026 | 11:41

20 կարևորագույն ծրագրեր, որոնք իրականացվել են Գարեգին Բ Կաթողիկոսի ջանքերով

1. Հայորդյաց տների հիմնում, որոնց կից գործում են աղքատասիրաց ճաշարաններ
2. Վազգենյան դպրանոցի հիմնում,
3. Գևորգյան Ճեմարանի ասպիրանտուրայի հիմնում
4. «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ներմուծում դպրոցներում
5. Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության հիմնում
6. Հայոց Բանակի հոգևոր առաջնորդության հիմնում
7. Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի հիմնում
8. «Քյուրքչյան» և «Նագաշյան» երեխաների խնամքի կենտրոնների հիմնում
9. Հայ Եկեղեցու սրբադասման կարգի վերականգնում
10. Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասում
11. Վանական կյանքի վերականգնման սկզբնավորում (Ղազարավանի կանանց մենաստան)
12. Նոր թանգարանների հիմնում
13. Նոր մատենադարանի (աստվածաբանական գրադարանի) հիմնում
14. Շողակաթ հեռուստաընկերության հիմնում
15. Հայ Եկեղեցու Սահմանադրության մշակում
16. Եկեղեցի-Պետություն հարաբերությունների մասին օրենքի ընդունում
17. Միջեկեղեցական հարաբերությունների խորացում (Ավանդական Եկեղեցիների հովվապետերի այց Հայաստան)
18. Պատմական սրբավայրերի վերանորոգում
19. Նոր եկեղեցիների կառուցում
20. Մայր Տաճարի հիմնանորոգում։

Լրահոսից քաղեց Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ
Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ