Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Այս նույն հրճվանքով զբոսնելու են հայաթափված մյուս տարածքներում, եթե, իհարկե, ամեն ինչ ընթանա իրենց գծած սցենարով

Այս նույն հրճվանքով զբոսնելու են հայաթափված մյուս տարածքներում, եթե, իհարկե, ամեն ինչ ընթանա իրենց գծած սցենարով
12.09.2026 | 10:50

Այս թարմ լուսանկարներում պատկերված են հայաթափված Շուշիում երեկ սրտանց հրճվող՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Սրանց վերադասներն էլ Հայաստանին ու հայերին անվտանգություն և բարգավաճում են խոստանում՝ միաժամանակ հրահանգելով իրենց դրածո ՀՀ «կառավարությանը» թուրքերին ու ադրբեջանցիներին փուլ առ փուլ հանձնել նաև Հայաստանի Հանրապետությունը։

Հետո էլ այս նույն հրճվանքով զբոսնելու են հայաթափված Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում և, ի վերջո, Երևանում՝ եթե, իհարկե, ամեն ինչ ընթանա իրենց գծած սցենարով...

Ի դեպ, շուրջ երկուսուկես տասնամյակ Հայաստանի ղեկավարներին հենց այսպես էլ խաբել են՝ անվտանգության, խաղաղության ու բարգավաճման խոստումներով, զուգահեռաբար նրանցից շատերին կաշառելով, փչացնելով ու քաղաքականապես բթացնելով։ Արդյունքը մեր աչքի առաջ է։

Հ.Գ. Եվ ի՞նչ արժեր Ֆրանսիայի Սենատի՝ ընդամենը վեց տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին, գրեթե միաձայն՝ 305 կողմ և 1 դեմ ձայնով ընդունած բանաձևը՝ Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5783

Մեկնաբանություններ