ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամոթ է վերջապես, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում

Ամոթ է վերջապես, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում
03.10.2026 | 10:40

Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է այսքան ժամ ձերբակալված պահել սահմանը խախտած ադրբեջանցի զինվորին:
Հանուն խաղաղության, հանուն խաղաղության, պարոնա՛յք, ազատ արձակեք նրան և ուղեկցող մեքենայով հետ ճանապարհեք տուն: Ամոթ է վերջապես, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում:

Մարկոս քահանա ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Հ.Գ. 1
Այս գրառման տակ ընդունվում են տհաս և տկարամիտ մեկնաբանություններ, ինչպիսիք են, օրինակ՝
ա) «Դո՛ւ քո գործով զբաղվիր, տերտե՛ր, գնա՛ քո գործին»,
բ) «Բա Սերժի ու Ռոբի ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում»,
գ) «Դու քաղաքականությամբ մի՛ զբաղվիր»,
դ) «Ոչինչ, հեսա Եկեղեցին կմաքրվի ձեր նմաններից»,
և այլն, և այսպես շարունակ:

Հ.Գ. 2
Բայց մեկ է, ես պահանջում եմ, որ մեր դարավոր հարևան ժողովրդի պատվարժան ներկայացուցչին բաց թողնեն: Դե հիմա դեպք է, պատահել է. խաղաղության հաստատման ճանապարհին ինչե՜ր ասես չեն լինում:
Դիտվել է՝ 6347

Մեկնաբանություններ