Ոչ թե անկախության օրն է սեպտեմբերի 21-ը, այլ անկախության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է:
1991-ը մեր պետականության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ հանգրվանն է։
Հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է...
Անկախությունը սեփական ճակատագիրը սեփական կամքով որոշելու իրավունք է, այդ որոշումն ինքնուրույն իրականացնելու կարողություն և դրա հետևանքների համար պատասխանատվություն...
Այսօր ո´չ անկախության տոն է, ո´չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարելու օր է...
Ի՞նչը շնորհավորեմ։
Մեր աշխարհաքաղաքական անգրագիտությո՞ւնը։
Մենք աշխարհը բաժանում ենք «մերոնց» ու «ձերոնց»։
Աշխարհը բաժանում է շահերի ու հնարավորությունների...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...