Իմ սիրելի Արարիչ,
շնորհակալ եմ Քեզ, որ այսօր ևս կյանք պարգևեցիր ինձ։ Առաջնորդի՛ր ինձ Քո ոտնահետքերով քայլելու, պահի՛ր, որ չընկնեմ չարի ծուղակների մեջ...
Տե՛ր,
օրը ծնվում է Քո շնորհազարդ լույսով, գիշերը նահանջում է լույսի առաջ, ինչպես նահանջում են մտահոգությունն ու ծանր մտքերը Քո ողորմության ճառագայթների տակ...
Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների...