2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Օլիմպիական կարգախոսով՝ դեպի ընտրություններ

Օլիմպիական կարգախոսով՝ դեպի ընտրություններ
08.02.2026 | 16:05

Ծանրամարտում տվյալ քաշի ծանրածողը բարձրացնելու համար տրվում է 3 փորձ, այդ 3 փորձերը ձախողելու դեպքում մարզիկը որակազրկվում է, մրցաշարից հեռացվում։

Քաղաքական ուժեր կան, որոնք 2020 թվականից հետո անընդհատ փորձել են (կամ ցույց են տվել, որ փորձում են) Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, չի ստացվել ու հիմա հունիսի 7-ի ընտրություններով են դա փորձելու (կրկին փորձիր, ընդմիշտ կոկա-կոլա)։

Ասացվածք կա, պատերազմը՝ հեչ, գլխավորը մանյովրներն են։ Հայաստանի քաղաքական դաշտում շատ մանևրողներ կան, որոնք, երկրի փրկությունն իրենց նպատակ հռչակելով, իրականում հարստանալու խնդիր են լուծում, ընտրություններով փող սարքում։ Նրանց համար արդիական է օլիմպիական կարգախոսը՝ կարևորը հաղթանակը չէ, այլ՝ մասնակցությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ