ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 170945

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 170945
24.02.2021 | 17:52

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 273-ով՝ հասնելով 170945-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 188-ով և հասել 162517-ի, իրականացվել է 2993 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 713194-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3983-ի: Բուժվում է 4445 մարդ։

Դիտվել է՝ 100714

Մեկնաբանություններ