Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սիրո խնջույք

Սիրո խնջույք
21.10.2026 | 00:02

Հոկտեմբերի 21

«Ահավասիկ կանգնել եմ դռան առջև և բախում եմ:
Եթե որևէ մեկը լսի Իմ Ձայնը և բացի դուռը, ներս կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա էլ՝ ինձ հետ» (Հայտ.Գ.20):

Տեսե՛ք, որդյակներ, բախելը կախված չէ ձեր արժանիքից, եթե անգամ պատասխանն է ձեր սրտի Ինձ բաղձալուն:
Շարունակ, շարունակ լսելու ջանք գործադրե՛ք:
«Եթե որևէ մեկը լսի Իմ Ձայնը»:
Սա նույնպես կախված չէ ձեր արժանիքից:
Իմ ուզածը միայն այն է, որ ականջ դնեք և բռնեք Իմ եղանակը և լսեք Իմ բախելու ձայնը:
Ապա լսե՛ք: «Եթե որևէ մեկը լսի Իմ Ձայնը և բանա դուռը, ներս կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա էլ Ինձ հետ»: Եվ ի՜նչ հաճույք:
Կարծում եք, թե ձեզ համար մեծ ուրախությու՞ն կլիներ Գալիլիայի Կանայի հարսանիքին ձեր ներկա լինելը կամ Իմ աշակերտներից մեկը լինելը Վերնատանը՝ նստած Ինձ հետ Վերջին Ընթրիքին, կամ՝ լինել Էմավուսի ճամփորդնորից մեկը, կամ էլ այն քչերից, որոնց համար պատրաստեցի լճափի խնջույքը:
Սակայն այս խնջույքները որքան էլ Աստծուց ծրագրված և Աստծո ընկերակցությամբ եղած լինեն, դրանցից ոչ մեկի ընթացքում չէիք կարողանալու ունենալ այն երջանիկ վայելումը և Ձայնը, որ կունենայիք լսելով դռան բախումը և բացելով հրավիրեիք Ինձ Իմ Խնջույքին:
Մի խնջույք՝ ամենաքաղցր ընկերակցությամբ, խնջույք՝ Աստվածային սննդի, իսկապես Սիրո մի Խնջույքի:
Դիտվել է՝ 166

Մեկնաբանություններ