Իմ Տեր, իմ Հիսուս, 
Երբ մի վայրկյան իսկ 
Ես դուրս եմ գալիս քո տապանակից,
Վիրավոր, խփված տատրակ եմ դառնում`
Տրորված ցեխում:
Ամոքիր հոգիս ու թող որ կրկին
Շողա իմ գլխին
Մայրանե կույսի չքնաղ պատկերը,
ՈՒ նրա սրբիկ 
ձեռներից բռնած` 
Կարենամ հոգալ
Մեռած աշխարհի 
անհուն ցավերը: